Սեպտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանին կոչ է արել կողմնորոշվել Եվրոպական և Եվրասիական տնտեսական միությունների միջև՝ առաջարկելով հանրաքվե անցկացնել: Փաշինյանը մերժել է այդ գաղափարը, ինչից հետո Պուտինը նրան հրավիրել է Մոսկվա՝ երկկողմ հարաբերությունները մանրամասն քննարկելու համար,
BBC-ի ռուսական ծառայության համար գրում է Գրիգոր Աթանեսյանը:
Ընդ որում, ինչպես նշում է BBC-ն, միայն Ռուսաստանը չէ, որ սպասում է Հայաստանի հանրաքվեին․ Ադրբեջանը ևս ձգտում է հանրաքվեի անցկացման, սակայն արդեն Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցով:
Երկու դեպքում էլ առկա է նաև սահմանադրական արգելք․ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը խորհրդարանում չունի հանրաքվե հրավիրելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն:
Բիշքեկում Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անցել է երկու երկրների հարաբերություններում խորացող ճգնաժամի ֆոնին: Երևանը Մոսկվային մեղադրում է հայկական ընդդիմությանն աջակցելու և ժողովրդավարության դեմ հիբրիդային հարձակումներ գործելու մեջ, մինչդեռ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում հայկական ապրանքների ներմուծման վրա և Հայաստանին մեղադրում ԵԱՏՄ առևտրային արտոնություններից օգտվելու, միևնույն ժամանակ՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ շարժվելու մեջ:
Պուտինը, ըստ էության, Երևանին առաջարկել է կողմնորոշվել արտաքին տնտեսական կուրսի հարցում: «Այլ տնտեսական կազմակերպությանը [Եվրոպական միությանը] անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու հայտարարություն, որովհետև թե՛ այնտեղ, թե՛ այստեղ գտնվելն անհամատեղելի է: Խնդիրը սրանում է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Մանարամասները՝
սկզբնաղբյուր կայքում։