Արտաքին 19 րոպե առաջ - 14:03 02-09-2026

Իրանի արևմուտքին հասցրած ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 4 զինվոր. ԻՀՊԿ

ԱՄՆ-ի կողմից Իրանի արևմուտքում հասցված հարվածների հետևանքով զոհվել է իրանցի չորս զինվոր:

Հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը ՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Քերմանշահի մասնաճյուղի մամուլի ծառայությանը։

«ԻՀՊԿ-ն հայտնել է Քերմանշահ նահանգում ԱՄՆ-ի կողմից հարձակման հետևանքով Պահապանների կորպուսի ռազմական օդատիեզերական ուժերի չորս անդամների մահվան մասին», – ասվում է հայտարարության մեջ։