Իրանցի երկու զինծառայող է զոհվել Իսրայելի կողմից Սիրիային հասցրած հարվածի հետևանքով. ԶԼՄ-ներ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) երկու ներկայացուցիչ է զոհվել Սիրիայում Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով, հաղորդում է IRIB-ն:
Նշվում է, որ ռմբակոծվել է Դամասկոսի արվարձաններից մեկը։