Եմենի մայրաքաղաք Սանայի վրա Իսրայելի կողմից հասցված օդային հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, հայտարարել է հութիների առողջապահության նախարար Անիս ալ-Ասբահին։
Զոհվել է 6 և վիրավորվել 86 մարդ։ Հարվածները հասցվել են էլեկտրակայանի և նավթային ընկերության օբյեկտին։
Այս մասին Անիս ալ-Ասբահին տեղեկացրել է X սոցիալական ցանցում։