Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
իրավիճակը լարված էր. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում էին բնակելի 6 տնակ քանդել։
Սակայն այսօր հայտնի դարձավ, որ Աերացիայի տները
չեն ապամոնտաժվի․ քաղաքային իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել:
Բնակիչների ներկայացմամբ, տարիների ընթացքում իրենց կացության պայմանները բարելավվել են բարերարների աջակցությամբ, իսկ մոտ երկու տարի առաջ ընտանիքին տրամադրվել է ևս մեկ տնակ։ Այդուհանդերձ, երկար տարիներ տվյալ տարածքում բնակվելով, նրանց չի տրամադրվել սեփականաշնորհման իրավունք։
Ընտանիքի անդամներից Լիլիթ Մանուկյանը
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ տարիներ շարունակ ստիպված են եղել գոյատևել անմարդկային պայմաններում, ինչի հետևանքով ընտանիքի բոլոր անդամները՝ փոքրից մեծ, ունեն առողջական լուրջ խնդիրներ։
Վերջիններս պատմեցին, որ անկանկալի են եկել իմանալով քաղաքապետաանի որոշման մասին․ նրանք, իհարկե, ընդունում են, որ տարածքն ապօրինի է, սակայն վրդովված են, որ տարիներ շարունակ իրենց վերջին լուման են ներդրել այդ կացարանի վրա. ամեն ինչից զրկվելով՝ քարը քարին են դրել, իսկ այսօր իշխանությունները պարզապես եկել ու հայտարարում են, որ քանդում են այն։
Բնակիչների պահանջը մեկն է՝ կացարան հատկացնել գոնե երեխաների համար, չէ որ անչափահաս տղաները հայրենիքի վաղվա զինվորներն են։ Ընտանիքի մյուս որդին շուտով կվերադառնա զինվորական ծառայությունից, սակայն թե որտեղ է ապրելու, ինչ ճակատագիր է սպասվում իրենց՝ առայժմ անորոշ է։
Մանրամասները՝ տեսանյութում։