Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 17:13 26-08-2026

ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են օրենքով նախատեսված ժամկետից երեք ամիս շուտ․ Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայկական ժողովրդավարություն ըստ ԵՊՀ-ի:

ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ընտրվել է 2021 թվականի դեկտեմբերին 5 տարի ժամկետով: Այսինքն, վերջինիս պաշտոնավարումն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերին: ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կայանալու է 2026 թվականի սեպտեմբերին: Առայժմ ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն Հ.Հ-ն է: Ենթադրաբար` այլ թեկնածու չի առաջադրվի: Այդ դեպքում, ինչու՞ են շտապում ԵՊՀ-ում: Ի՞նչն է պատճառը, որ ռեկտորի ընտրություններն անցկացվում են օրենքով նախատեսված ժամկետից երեք ամիս շուտ:

Խնդիրը հասարակության կողմից հարգված, ԵՊՀ ռեկտորի պաշտոնի ենթադրյալ հավակնորդ, լուրջ թեկնածուներից մեկի «արգելափակումն է»: Այժմ, ըստ էության:

Վերջերս` 2026 թվականի մայիսի 7-ին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարվեց: Ըստ այդմ, եթե լրացել է պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի 65 տարին, ապա տվյալ անձի համաձայնությամբ պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել հինգ տարին լրանալը պակասող ժամկետով: Այլ կերպ ասած, եթե ՊՈԱԿ-ի տնօրեն հինգ տարի ժամկետով նշանակվում է, օրինակ` 63 տարեկան անձը, ապա վերջինս կարող է շարունակել պաշտոնավարումը նաև 65 տարին լրանալուց հետո, մինչև պաշտոնավարման հինգ տարին լրանալը: Այսինքն, օրենսդրությամբ` ՊՈԱԿ-ների մասով, հանվեց պաշտոնավարման 65 տարին լրանալու սահմանաչափը:

Այժմ ամենահետաքրքիրը: ԵՊՀ-ն ՊՈԱԿ չէ: ԵՊՀ-ն հիմնադրամ է: Սակայն, օրենքի տեսանկյունից, չի թույլատրվում խտրականություն դրսևորել նույն փաստական հանգամանքներ ունեցող գործերում: Ստացվում է, եթե ՊՈԱԿ-ի տնօրենի դեպքում տարիքային սահմանաչափը վերացվել է, ապա այն պետք է վերացվի նաև հիմնադրամի ռեկտորի դեպքում: Իմ տեղեկություններով, շուտով այդպես էլ կլինի: Օրեր անց հրապարակվելու է նաև հիմնադրամների ռեկտորների տարիքային սահմանաչափի վերացման վերաբերյալ կայացվելիք իրավական ակտը: Սակայն, երբ այն հրապարակվի, կվերջանա ԵՊՀ ռեկտորի պաշտոնին հավակնող թեկնածուների առաջադրման ժամկետը:

Կստացվի` հասարակության կողմից հարգված, տարիքային խնդիր ունեցող, ԵՊՀ ռեկտորի պաշտոնին հավակնող լուրջ թեկնածուներից մեկի առաջադրումն արգելափակվեց: Դա տեղի չէր ունենա, եթե ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կայանար օրենքով սահմանված ժամկետներում` 2026 թվականի դեկտեմբերին, երբ հիմնադրամների ռեկտորների տարիքային սահմանաչափի վերացնող իրավական ակտը հրապարակված լիներ: Հենց այս պատճառով թին շտապում ԵՊՀ-ում: Հենց այս պատճառով է, որ ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են օրենքով նախատեսված ժամկետից երեք ամիս շուտ:

Սա է Նոր Հայաստանի ժողովրդավարությունը:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ