Ներքին 1 ամիս առաջ - 08:57 25-08-2026

Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Եւ եւս խաղաղության զՏէր աղաչեսցուք...

Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի։ Այսօր ԱԺ-ում հայտարարում է, որ, իբրև թե, Պատարագի կամ տարբեր ծիսակատարությունների ժամանակ հնչող աղոթքը (եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք) և Արցախի հիշատակումը հակասում են իրար։ Իբրև թե Արցախի հիշատակումը խոչընդոտում է խաղաղության օրակարգը։

Սա իր էս հալով անգամ մեր աղոթքն ու պատարագն է ուզում ուղղորդել։ Բայց թող սրա կործանիչ քարոզներին հավատացողներն իմանան, որ դարեր շարունակ մեր Եկեղեցու հայրերը շատ էլ լավ հասկացել են, որ խաղաղությունը միայն Աստծուց խաղաղություն աղերսելով չի լինում, այլ դրա հետ մեկտեղ զորանալով ու իմաստնանալով է լինում, քանի որ Աստծու կամքը նախապայմանն է, իսկ զորանալը այդ կամքը կյանքի կոչելու հնարավորությունն է։

Ու մեր հայրերը դարեր շարունակ չեն մտածել, որ խաղաղությունը անվերջ ու ստորացուցիչ զիջումների շարքն է։ Իսկ Արցախի Հանրապետությունը մեր զորանալու, հետևապես խաղաղ ապրելու առհավատչյան էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել