Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 14:49 24-08-2026

Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին

Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե անդամակցությունն այլևս պետք չէ Երևանին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Երևանը, ելնելով իր ազգային շահերից, այլևս կարիք չունի անդամակցության տարածաշրջանային անվտանգության ապահովման այսքան կարևոր կազմակերպությանը, ապա ազատ է ընդունել համապատասխան որոշում և լքել այդ կազմակերպությունը», — ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Երևանը գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին ՀԱՊԿ-ից։

«Մինչ այժմ մենք տարբեր մակարդակներում լսել ենք հայկական կողմի ներկայացուցիչների հայտարարություններ, որոնք ասում էին, որ այո՛, անդամակցությունը սառեցված է, բայց առայժմ Հայաստանը դուրս գալ չի ծրագրում։ Առնվազն մինչ այժմ մենք նման հայտարարություններ ենք լսել», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելով՝ Հայաստանը կբախվի ԵԱՏՄ-ում խորը օրենսդրական հակասությունների, որոնք կվնասեն հենց Երևանին։

«Այստեղ կա շատ կարևոր մի ասպեկտ, որի մասին խոսել են նաև մեր ներկայացուցիչները և առաջին հերթին՝ մեր պետության ղեկավարը։ [ԵՄ-ին անդամակցության] հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի սկսել իր օրենսդրությունը ամենատարբեր ոլորտներում՝ առևտրային, ֆիտոսանիտարական, մաքսային և այլն, եվրոպական նորմերին, Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը։ Այս նորմերը չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք ընդունված են մեզ մոտ և որոնք ընդունված են ԵԱՏՄ տարածքում։ Եվ հենց այստեղ մենք կբախվենք խորը հակասությունների, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին», - ներկայացրել է իրավիճակը Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը, խոսելով Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու մտադրության մասին, հիշեցրել է Թուրքիայի և այլ երկրների փորձը, որոնց հայտերը ներկայացնելու պահից տասնամյակներ են անցել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը