Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի կիսապաշտպան Լարա Կազանջյանը կարիերան կշարունակի իսպանական «Սարագոսայում»:
Նախկինում նա հանդես է եկել իտալական «Ռես Դոննա Ռոմայում», կանադական «Քրեյթոնում» ու ֆրանսիական «Լանսում», նաև Կանադայի պատանեկան հավաքականում։ Լարա Կազանջյանը 2023 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում։