Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 19:48 23-08-2026

Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյանը՝ ՔԿՀ-ից

Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Անկախության հռչակագրի ընդունման 36-ամյակի առիթով, վստահ եմ, շատերը կխոսեն, մանավանդ հիմա, երբ հարցականի տակ է դրվում ամեն ինչ։

Բազմիցս հայտարարել եմ, որ ես դասական քաղաքական գործիչ չեմ, ու այսօր էլ ինձ թույլ կտամ խոսել ոչ դասական ձևակերպումներով։ Կխոսեմ որպես մարդ, որը նույն այդ 36 տարիների ընթացքում իր հայրենիքում անդադար կառուցել է, ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր, հայկական սպորտը հասցրել միջազգային մակարդակի, աջակցել սփյուռքի հայկական համայնքներին և միշտ հանդես եկել ներքին համերաշխության կոչով։

Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ։

Ամեն սերունդ իր պատկերացումներով կարժևորի Անկախության հռչակագիրը։ Քաղաքական շահերով պայմանավորված քննարկումները և գնահատականները ոչինչ չեն տա։ Դա կբերի է´լ ավելի մեծ պառակտման ու է´լ ավելի մեծ անորոշության։

Փոխարենը մենք կարիք ունենք սառը մտքով հասկանալու այսօրվա և վաղվա ռիսկերը, մատնացույց անելու բոլոր վտանգավոր մարտահրավերները, հասկանալու զարգացման հնարավորությունները, գտնելու լավագույն քայլերը՝ մեր երկրի անվտանգության և ժողովրդի բարեկեցության համար։

Պետությունները զարգանում են միայն հստակ նպատակներ ու ռացիոնալ խնդիրներ դնելու դեպքում։

Ակնհայտ է, որ մենք խնդիր ունենք՝ մեր երկիրը դուրս բերելու Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից։ Ակնհայտ է, որ մենք խնդիր ունենք՝ լուծելու տնտեսությանը սպառնացող լրջագույն ճգնաժամը։ Ակնհայտ է, որ մենք կարիք ունենք խոշոր տնտեսական ծրագրերի։ Ակնհայտ է, որ մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային խաղաղության փուլին. պատրաստ լինենք մեր ծրագրերով, մեր առաջարկներով, և «ոչ» կամ «այո» ասելու մեր վճռականությամբ։

Ակնհայտ է, որ մեր շուրջ անհանգիստ է, և մեր հարևան Իրանը փաստացի գտնվում է պատերազմի մեջ։ Ակնհայտ է, որ ցանկացած պահի, ցանկացած պատրվակով իրադրությունը տարածաշրջանում կարող է լարվել։ Ակնհայտ է, որ պետք է լուծումներ գտնենք՝ ներքին պառատկումը մեղմելու, վերացնելու համար։

Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանը և հայկական աշխարհն ունեն բավարար պոտենցիալ՝ այդ բարդագույն վիճակից դուրս գալու և երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար։ Բայց դրա համար անհրաժեշտ է մեկ պայման՝ ներքին համերաշխություն։

Օգտվելով այս օրվա ընձեռած առիթից՝ Անկախության հռչակագրի 36-րդ տարվա կապակցությամբ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ իմ ընկեր Ռուբենին, իմ ընկեր Բակոյին, իմ ընկեր Արկադիին, իմ ընկեր Լեւոնին, իմ ընկեր Դավիթին, իմ մյուս բոլոր ընկերներին ու հարազատ մարդկանց, որոնցից ոմանց անձամբ չեմ ճանաչում։ Նրանք բոլորը անկախության հռչակագրի և Հայաստանի հարատևության գաղափարի կրողներն են, մեր ժողովրդի արժանի զավակները, որոնք այսօր զրկանքներ են կրում անազատության մեջ։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս ծանր շրջանը շուտով կավարտվի, և Հայաստանի ճակատագրով իրապես մտահոգ մարդկանց համար կսկսվի նոր, լուսավոր շրջան»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու