Երևան +15°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:57 23-08-2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:

«Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ: 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը: Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է: Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»,- ասված է նախագահի ուղերձում: