Ներքին 1 ամիս առաջ - 19:31 23-08-2026

Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն արժանապատվությամբ և նույն հավատով. Մարտուն Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Արմավիր ՔԿՀ-ից ուղերձ է հղել։

«Այսօր լրանում է 10-րդ օրը, ինչ ես ապօրինաբար զրկված եմ ազատությունից: Չեմ ուզում խոսել բանտարկված լինելուց, որովհետև զոհի կերպարը երբեք իմը չէ:

Բայց այս օրերը ինձ համար ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է չկորցնել մարդկային արժանապատվությունը, հանգստությունը և հավատը սեփական արժեքների նկատմամբ։

Իմ կյանքի ու գործունեության մասին գնահատականը թող տան մարդիկ՝ իմ տարիների աշխատանքի, իմ արած քայլերի և Գյումրու հանդեպ իմ վերաբերմունքի հիման վրա։

Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն հանգստությամբ, նույն արժանապատվությամբ և նույն հավատով։

Այսօր նաև մեր երկրի անկախության հռչակագրի օրն է, մի օր, որը շատ կարևոր է պետականամետ գործիչների համար` մեր երկրի անկախությունը բացարձակ արժեք է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս տասը օրերի ընթացքում հետաքրքրվում են իմ անձով:

Ժամանակը շատ բան իր տեղն է դնում։

Իսկ ես հավատում եմ, որ վերջում ամենակարևորը մնում է մարդը, նրա գործը և այն հետքը, որ նա թողել է մարդկանց կյանքում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին