Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:00 23-08-2026

Քաղաքի վերքերը. վերելակներն ընկնում են, բնակիչներն են մեղավոր

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի բարձրահարկերում վերելակ նստելը շարունակում է մնալ վտանգավոր։ Սակայն, եթե նախկինում խնդիրը միայն 50-60 տարվա խարխուլ վերելակներն էին, այսօր ահազանգեր են հնչում նաև նորակառույց շենքերից։

Բոլորովին վերջերս Սիսակյան փողոցի ընդամենը 13 տարվա պատմություն ունեցող շենքում վերելակի անկման հետևանքով 4 մարդ է տուժել։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ քաղաքի բարձրահարկ շենքերի մեծ մասը հնամաշ է։ Նրա խոսքով` փոխարինված ժամանակակից վերելակները թեպետ վատը չեն, բայց ոլորտում առկա է մեկ այլ խնդիր` մասնագետների խնդիրը։ Վերելակների փոխարինման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից։

Մինչ օրս Երևան քաղաքում փոխարինվել է 2560 վերելակ։ Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը նշում է, որ Երևան համայնքը չունի պարտավորվածություն վերելակները փոխարինելու, դա իրականցնում է ծրագրի շրջանակներում` զուտ որպես աջակցություն։

Կարեն Չիլինգարյանն էլ հավելում է` որպես կանոն, վերելակը պատկանում է շենքի բոլոր բնակիչներին, բայց դրանց սպասարկման և սարքին վիճակի համար պատասխանատու է համատիրությունը, որն էլ այսօր մեծամասամբ ձևական բնույթ է կրում։

Ըստ քաղաքապետարանի՝ շուրջ 1822 վերելակ է նախատեսվում փոխարինել մինչև 2028 թվականի ավարտը։ Ինչ հաճախականությամբ են փորձաքննության ենթարկում մայրաքաղաքի վերելակները, ում կողմից և ինչ սկզբունքով...

Առավել մանրամասն` Հասմիկ Մովսիսյանի և Զավեն Օհանյանի պատրաստած ֆիլմում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին