Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 11:47 23-08-2026

Իրանը միաժամանակ մի քանի ուղղություններով լայնածավալ պատերազմ է վարում․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը վարում է «լայնածավալ տնտեսական պատերազմ և անվտանգային ոլորտում պատերազմ», սակայն, չնայած ճնշմանը և ճգնաժամերին, պահպանում է ուժն ու միասնությունը, հաղորդում է Mehr-ը։

Կիրակի օրը, ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության հիմնադրի իդեալներին հավատարմության երդման վերականգնման արարողությանը, Փեզեշքիանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների, Իրանի նախկին գերագույն առաջնորդի, հրամանատարների, գիտնականների, ուսանողների, զինծառայողների և խաղաղ բնակիչների հիշատակին։

Ըստ Իրանի նախագահի, կառավարությունը ստիպված է միաժամանակ դիմակայել պատերազմին, պատժամիջոցներին, ճնշման տարբեր ձևերին և շարունակվող սպանություններին, ինչպես նաև ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազի, վառելիքի, էկոլոգիայի և բանկային համակարգի ոլորտներում առկա լուրջ խնդիրներին։

Նախագահն ընդգծել է իրանցիների տոկունությունը՝ ասելով, որ վերլուծաբաններին դժվար է բացատրել, թե ինչպես է երկիրը կարողացել դիմանալ այսքան ուժեղ ճնշմանը։

«Մեր սիրելի ժողովուրդն իսկապես հրաշք գործեց», — ասել է նա։

Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ ներկայիս դժվարությունները հաղթահարելու համար։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու