Արտաքին 1 ամիս առաջ - 11:10 23-08-2026

Սերբիայում մտադիր են փոխել Սահմանադրությունը, որ Վուչիչը վերընտրվի 3-րդ անգամ

Սերբիայի Ազգային ժողովի նախագահ և Սերբական առաջադիմական կուսակցության (SNS) գործիչ Աննա Բրնաբիչը առաջարկել է փոխել երկրի Սահմանադրությունը, որ Ալեքսանդր Վուչիչին նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կրկին թույլատրվի առաջադրվել այդ պաշտոնում, հայտնում է N1-ը։

Բելգրադում կուսակցական տաղավարներ այցելելու ժամանակ Բրնաբիչը SNS-ի կողմնակիցներին կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել Վուչիչին վարչապետի պաշտոնում։ Դրանից հետո նա առաջարկել է փոխել Սահմանադրությունը, քանի դեռ Վուչիչը զբաղեցնելու է կառավարության ղեկավարի պաշտոնը, որպեսզի հետո նա կրկին կարողանա դառնալ նախագահ։

«Քանի դեռ նա վարչապետ կլինի, եկեք փոխենք Սահմանադրությունը, որ նա վերադառնա և դառնա նախագահ։ Ահա, մենք ամեն ինչի համար լուծում ունենք»,- ասել է Բրնաբիչը սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։

Վուչիչը վերջին ամիսներին բազմիցս խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին։ Օգոստոսի 20-ին նա հայտարարել է, որ դրանք կարող են տեղի ունենալ հոկտեմբերի 18-ին կամ 25-ին, իսկ ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի առաջիկա օրերին։

Վուչիչը նաև հայտարարել էր, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, ամենայն հավանականությամբ, կդառնա SNS-ի թեկնածուն վարչապետի պաշտոնի համար։ Ըստ նրա, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առանձին․ պետության ղեկավարի ընտրությունները կարող են տեղի ունենալ 2026 թվականի դեկտեմբերի վերջին կամ ոչ ուշ, քան 2027 թվականի փետրվարին։

Վուչիչի երկրորդ նախագահական ժամկետը ավարտվում է 2027 թվականին։ Սերբիայի Սահմանադրությունը նախատեսում է, որ մեկ անձը չի կարող նախագահ ընտրվել երկու անգամից ավելի, ուստի գործող նորմերի պայմաններում Վուչիչը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար։

Սերբիայում 2024 թվականի նոյեմբերից բողոքական շարժումը գլխավորող ուսանողները, որը սկսվել էր Նովի Սադի երկաթուղային կայարանում հովանոցի փլուզումից հետո, 2025 թվականի մայիսին պահանջել էին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նրանք հայտարարել էին, որ մտադիր են մասնակցել դրանց իրենց թեկնածուների ցուցակով։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը

Ձեզ գուցե հետաքրքրի