Սպորտ 1 ամիս առաջ - 16:41 22-08-2026

Արթուր Պետրոսյանը Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ

Ծանրամարտի պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթները Կոսովոյում ընթացող պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Մրցումային հերթական օրը պատանիների 60 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Պետրոսյանը հաջորդաբար պոկեց 102 կգ, 105 կգ ու 108 կգ։ Այս ձևում նա արժանացավ արծաթե մեդալի։ Հրումում նա գլխավերևում պահեց 127 կգ ու 133 կգ։ Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր։ Երկամարտի 241 կգ արդյունքով Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Այս քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Հարությունյանը պոկեց 100 կգ ու 103 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 121 կգ ու 125 կգ։ Երկամարտի 228 կգ արդյունքով՝ Հարությունյանը ԵԱ-ում 4-րդն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել