Արտաքին 36 րոպե առաջ - 00:14 21-08-2026

ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է կրկնակի թանկացնել օտարերկրացիների համար հրատապ վիզաներ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կառավարությանն առաջարկել է կրկնակի ավելացնել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ռուսական վիզաների շտապ ձևակերպման հյուպատոսական վճարները։ Որոշման համապատասխան նախագիծը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Խոսքը երեք օրվա ընթացքում ձևակերպվող մեկանգամյա, երկանգամյա և բազմակի մուտքի վիզաների մասին է։ Փաստաթղթի հաստատման դեպքում շտապ մեկանգամյա վիզայի արժեքը 100 դոլարից կբարձրանա մինչև 200 դոլար, երկանգամյանը՝ 160-ից մինչև 320 դոլար, իսկ բազմակի մուտքինը՝ 300-ից մինչև 600 դոլար։

Փաստաթուղթն այժմ անկախ հակակոռուպցիոն փորձաքննություն է անցնում։