Արտաքին 55 րոպե առաջ - 23:52 20-08-2026

Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 73 կմ խորության վրա։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Պերուի կենտրոնական հատվածում՝ Կորակորա քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։