Արտաքին 41 րոպե առաջ - 23:02 20-08-2026

ԱՄՆ-ն նոր ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք՝ George Washington-ը

Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի կազմում նոր ավիակիր հարվածային խումբ է ընդգրկվել, որը գլխավորում է USS George Washington ավիակիրը, հայտնում է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Օգոստոսի 19-ից CENTCOM-ի պատասխանատվության գոտում գտնվող այս խումբն այժմ իրականացնում է իր պլանային տեղակայումը։

Նոր ավիակրի ուղարկումը համընկել է մեկ այլ ամերիկյան ավիակրի՝ արդեն ավելի քան ութ ամիս Մերձավոր Արևելքում գտնվող «USS Abraham Lincoln»-ի տախտակամածին ի հայտ եկած խնդիրների մասին լուրերի հետ։ Նախատեսվում է, որ «George Washington»-ը տարածաշրջանում կփոխարինի հենց այս ավիակրին։