Ներքին 3 ամիս առաջ - 20:41 20-08-2026

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է 2022 թվականից ի վեր Հայաստանի արտաքին և պետական պարտքի անշեղ աճը՝ չնայած տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններին։

Այս մասին նա հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խնդրանքին ի պատասխան՝ ներկայացնելով պետական բյուջեի կառավարման հետ կապված իրավիճակը և գնահատելով պետական պարտքի տարեկան մոտ 1,4 միլիարդ դոլարով ավելացման ռիսկերը։

Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի 2026 թվականի բյուջեի դեֆիցիտը կազմում է շուրջ 540 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 4,5%-ը։

Նա նշել է, որ բյուջեի դեֆիցիտն ինքնին խնդիր չէ, եթե այն ունի հստակ տնտեսական հիմնավորում և ապահովված է կառավարելի ֆինանսավորման աղբյուրներով։

«Եթե հիմա ճգնաժամային իրավիճակ չկա, և տնտեսական պայմանները բարենպաստ են, ինչո՞ւ է պարտքն այդքան ավելանում։ Ի՞նչ կլինի, եթե մի օր իրավիճակը փոխվի»,- միևնույն ժամանակ հարցադրում է արել պատգամավորը։

Նա ուշադրություն է հրավիրել նաև այն ռիսկերի վրա, որոնք կապված են տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում նոր փոխառությունների ներգրավման հնարավորության և դրանց արժեքի հետ։ Որպես օրինակներ՝ Մանուկյանը բերել է Լիբանանն ու Հունաստանը՝ ընդգծելով բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման հետ կապված ռիսկերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության կարևորությունը։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները