Oragir.News-ի տեղեկություններով օգոստոսի 19-ին մահացած զինծառայողը Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի Ձորաղբյուր գյուղից էր։
Սուրեն Մամբրեի Վարդանյանը 19 տարեկան էր։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։
Անահիտ Չալիկյան