Մամուլ 1 ամիս առաջ - 08:34 20-08-2026

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի երեկ հրապարակած տեսանյութն ու ձայնագրությունը ոչ միայն բացահայտում են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի մանրամասները, այլև լուրջ հարցեր են առաջացնում բուհական ընդունելության նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։

Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Էդիկ Մինասյանը, որը 2023 թվականի սեպտեմբերի 3-ից զբաղեցրել է ամբիոնի վարիչի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունը, խոստացել է ապահովել դիմորդի՝ ԵՊՀ ընդունվելը։ Սկզբում պահանջված գումարը կազմել է 5000 ԱՄՆ դոլար, ապա բանակցությունների արդյունքում այն նվազել է մինչև 4000 դոլար։ Այսինքն՝ խոսքը պարզապես մեկ պաշտոնյայի հնարավոր կոռուպցիոն վարքագծի մասին չէ։

Գործը միանգամից հարց է առաջացնում՝ ինչպե՞ս է պետական վերահսկողության ներքո գտնվող ընդունելության համակարգում հնարավոր դարձել նման գործարքի առաջարկն ու քննարկումը, և ինչպես է դեկանն ունեցել այլ՝ ԲՈՒՀ-ից դուրս կառույցների վրա ազդեցություն։ «Ժողովուրդ» օրաթերթը ևս մեկ անգամ ուսումնասիրեց և պարզեց, որ բուհական ընդունելության գործընթացում առանցքային դերակատարում ունեն ԿԳՄՍ նախարարությունն ու Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Եվ երկու հաստատություններից էլ հասարակությանը տարիներ շարունակ ներկայացվել է այն մոտեցումը, որ քննությունների կազմակերպման և վերահսկողության մեխանիզմները պետք է հնարավորինս բացառեն կոռուպցիոն ռիսկերը։

ԿԳՄՍ նախարարությունից և ԳԹԿ-ից հասարակությունը պետք է ստանա հստակ պատասխաններ՝ ինչ վերահսկողություն է իրականացվել ընդունելության գործընթացի նկատմամբ, ինչպես կարող էր ԵՊՀ պաշտոնատար անձը դիմորդների ընդունելության վրա ազդեցություն ունենալ։

Հակակոռուպցիոն կոմիտեն շրջանցել է դարձյալ ԿԳՄՍՆ-ին՝ նախարար Ժաննա Անդրեասյանով, և ԳԹԿ-ին՝ տնօրեն Արմեն Փաշայանով։ Հիմա արդեն նրանք պետք է պատասխանեն շատ ավելի պարզ հարցի՝ եթե համակարգն իսկապես վերահսկվում էր, ապա ինչպե՞ս դրա ներսում հայտնվեց 4000 դոլարանոց «ընդունելության» գործարքը»։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան