Նրանց կարծիքով 50 րոպե առաջ - 19:35 19-08-2026

Ընդդիմությունը պետք է ասի այն, ինչ մտածում է, բայց օբյեկտիվ լինի. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

ԱԺ-ում ընդդիմության գործունեության, իշխանության հասցեին քննադատությունների և ընդդիմության՝ խորհրդարանում արտահայտվելու անհրաժեշտության մասին Oragir.News-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում։

Հարցման մասնակիցները տարբեր տեսակետներ են հայտնել՝ նշելով, որ ընդդիմությունը պետք է բարձրաձայնի իշխանության սխալների մասին, սակայն միաժամանակ առաջնորդվի պետական և ազգային շահերով։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ ընդդիմության հիմնական գործառույթներից է իշխանության գործունեությունը քննադատելը, սակայն դա պետք է արվի օբյեկտիվորեն։

«Ընդդիմության գործը պետք է լինի՝ ասելն այն, ինչ մտածում է իշխանության մասին։ Բայց պետք է օբյեկտիվ լինի։ Օբյեկտիվությունը շատ կարևոր է։ Եթե կառավարությունն ասում է՝ ամառ է, ընդդիմությունն էլ չպետք է պարզապես ասի՝ չէ, ձմեռ է։ Այդպես ընդդիմություն չի լինում»,- ասաց քաղաքացին։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է նաև հաշվի առնի պետական և ազգային շահերը։

«Պետական շահը, ազգային շահը պետք է գերակայի բոլորի համար։ Ամեն բան չէ, որ մտածում ես, պետք է արտահայտես»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի, սակայն, կարծիք հայտնեց, որ ներկայիս ընդդիմության գործունեությունն արդյունավետ չէ, և ավելի կոշտ քայլերի անհրաժեշտություն կա։

«Այսքան ժամանակ ո՞վ է ընդդիմությանը լսել։ Այդ քայլերով ոչ մեկը ոչ մի բանի չի հասնի։ Ինձ թվում է՝ ավելի ռադիկալ բաներ են պետք, որովհետև այս իշխանությունն արդեն իրեն սպառել է՝ լրիվ, շուտվանից՝ 2018 թվականից»,- ասաց նա։

Մեկ այլ հարցված, անդրադառնալով խորհրդարանում ընդդիմության կողմից իշխանությանը քննադատելու անհրաժեշտությանը, նշեց, որ ասելիքը շատ է, սակայն հասարակության շրջանում ընդդիմության ազդեցության նկատմամբ վստահությունը ցածր է։

«Այնքան բան կա ասելու, շատ բան կա ասելու, ուղղակի մեր ասածն ի՞նչ օգուտ ունի։ Ոչ մեկի կողմից չեմ՝ ոչ ընդդիմության, ոչ այնտեղ, ոչ այնտեղ»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան