Ներքին 2 ամիս առաջ - 15:10 30-07-2026

Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Լիպարիտ Դրմեյանի դեմ

Այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց (ենթադրաբար՝ խոսքը Լիպարիտ Դրմեյանի մասին է - խմբ.)։ Նա նման հայտարարություն արեց` խոսելով ՀԷՑ-ի՝ արբիտրաժում կառավարությանը հաղթելու մասին։

«Խոսում էին, թե ՀԷՑ-ի նախկին սեփականատերերն արբիտրաժում հաղթել են։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին–խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։ Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։
1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում (նկատի ունի «Միասնության թևեր» կուսակցությունը–խմբ.)։ Ես իրավապահ մարմիններին եմ դիմում` քննե՞լ են` սա կոռուպցիա է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս»,-ասել է Փաշինյանը։

«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև իրավապահներին ուղղորդեց, որ այդ անձի հաշիվները, ունեցվածքը ստուգվեն։ Նրա խոսքով` գուցե տվյալ անձը լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիա է տվել, կառավարության դիրքորոշմանը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ գրել, թե կառավարությունը պարտվել է արբիտրաժում։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը