Ներքին Տեսանյութ 52 րոպե առաջ - 10:38 29-07-2026

Նոր Խարբերդի և Այնթափի որոշ հասցեների խմելու ջրում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ․ Հովհաննիսյան


Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին։ Այս մասին ահազանգում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և հասցներ նշում։

«Ով ինձ լիազորում է խոսել ու բանակցել Վեոլիա ջրի հետ` գրեք քոմենթներում:
Լսելն ու կարդալը` պարտադիր,արձագանքեք:
Այս պահին արդեն ունենք մի շարք լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում խմելու ջրի որակի վերաբերյալ։

Բյուրեղավանում, Արզնիում և Նուռնուսում( այդ թվում` Հիվանդությունների և վարակների կանխարգելման ազգային մարմնի տվյալներով) հայտնաբերվել են աղիքային վարակների հետ կապված ցուցիչ հանդիսացող մանրեներ։ Սա կարող է վկայել, որ,տեղի է ունեցել կոյուղաջրերի խառնուրդ խմելու ջրին։ Այս հանգամանքը պահանջում է անհապաղ և խորքային ուսումնասիրություն։

Մի շարք այլ բնակավայրերում և հասցեներում՝ Ավանեսովի փողոցում, Արցախի փողոցի տարբեր հատվածներում, Նոր Խարբերդի և Այնթափի բազմաթիվ հասցեներում, արձանագրվել են ջրի կոշտության և ընդհանուր հանքայնացման նորման գերազանցող ցուցանիշներ՝ 10, 11 և նույնիսկ ավելի բարձր արժեքներով։ Հենց այսպիսի շեղումներն են հաճախ պատճառ դառնում ջրի մետաղական, կավիճի կամ կրի համի, նստվածքների և այլ տհաճ հատկանիշների։

Հաջորդ փուլում պետք է պարզվի, թե հատկապես որ նյութերն են պայմանավորում այդ բարձր ցուցանիշները՝ կալցիումը, մագնեզիումը, երկաթը, մանգանը, թե այլ տարրեր։

Այս բոլոր արդյունքները հակասում են Առողջապահության նախարարության սահմանած նորմատիվային ցուցանիշներին և դրվելու են մեր նախապատրաստվող խմբային հայցի հիմքում։ Եվ սա դեռ ամբողջ պատկերը չէ։
Նոր Արեշում, Էրեբունու տարբեր հասցեներում, Ազատամարտիկների փողոցում, Նորագավիթում, ինչպես նաև այլ հասցեներում նույնպես արձանագրվել են տարբեր շեղումներ, որոնց վերաբերյալ ևս շարունակվում է տվյալների հավաքագրումն ու գնահատումը։ Վերջնական արդյունքները կասեմ:

Բացի այդ, Նոր Խարբերդի և Այնթափի որոշ հասցեներում հայտնաբերվել են նաև կոլիֆորմ մանրէներ։ Այս փուլում մենք լրացուցիչ և կրկնակի լաբորատոր փորձաքննություններ ենք իրականացնելու՝ արդյունքները վերահաստատելու, հնարավոր սխալները բացառելու և հստակ հասկանալու, թե որն է խնդրի իրական պատճառը։
Արգավանդ, Փարաքար, Արբաթ, Հայանիստ, Նորաբաց և մյուս բազում համայնքներ,որտեղից նմուշառում եղել է դեռ ընթացքի մեջ են, ամփոփենք կտեղեկացնեմ»,– նշում է նա:

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով