Ներքին Միտք 2 ամիս առաջ - 14:14 28-07-2026

Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանին վերջնագիր ներկայացնելը սովորական գործ է դառնում։

Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն, հետն էլ թելադրում է, թե ինչ ձևակերպումներ այնտեղ չպետք է լինեն, Թուրքիան որպես վերջնագիր պահանջում է ընդունել մեր համատեղ պատմության մեկնաբանման իր տարբերակը, ըստ իր ճաշակի վերախմբագրել մեր պատմությունը, հրաժարվել մեր սիմվոլներից։ Հիմա էլ Ռուսաստանն է վերջնագիր ներկայացրել. հանրաքվե է պահանջում, որը պետք է որոշի՝ գնում է մեր երկիրը դեպի Արևմուտք, թե՞ դեպի Ռուսաստան։

Թուրքիայի ու Ադրբեջանի վերջնագրերը ընդունվել են ու կատարման փուլում են, ինչից չի հետևում բոլորովին, թե նոր վերջնագրեր չեն լինելու։ Լինելու են։ Դրանք կհնչեն սահմանազատման փուլում, կհնչեն անկլավների հարցը քննարկելիս, կհնչեն, երբ ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու, Հայաստանից փոխհատուցում ստանալու խնդիրը օրակարգային կդառնա, կհնչեն թուրքական սահմանը բացելիս։

Սպասենք ու կտեսնենք, թե ինչ շրջադարձ է լինելու Ռուսաստանի վերջնագրի դեպքում։
Մեր երկրին վերջնագրեր ներկայացվում են ոչ միայն այն պատճառով, որ պարտված ենք ու թույլ, այլ նաեւ այն պատճառով, որ միջպետական հարաբերություններում հստակություններ չկան։ Մեր «այո»-ն «այո» չէ եւ մեր «ոչ»-ը «ոչ» չէ։ Վստահ չէ ոչ ոք, որ այսօրվա մեր «այո»-ն վաղը «ոչ» չի դառնալու։

Հայկական կողմի խորամանկելու փորձերը տեսնելով, հայկական կողմի «կռուտիտները» տեսնելով՝ կողմերը հստակություն են պահանջում։
Օրը կգա ու նման հստակություն նաև Արևմուտքը կպահանջի։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին