Սպորտ 3 ամիս առաջ - 13:59 26-07-2026

Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար

Կրիշտիանու Ռոնալդուն կոշտ պահանջներ է ներկայացրել «Ալ-Նասրի» ղեկավարությանը։

Ինչպես հաղորդում է 365 Scores պորտալը, 41-ամյա հարձակվողը պնդում է, որ ակումբի վարչակազմը չպետք է միջամտի կազմի ուժեղացման աշխատանքներին, որոնք իրականացնում են տնօրեններ Սիմաուն և Սեմեդուն։ Ռոնալդուն ցանկանում է, որ այս դուետը նորեկներ ընտրելիս լիակատար ինքնավարություն ունենա։

«Ռոնալդուն պահանջում է, որ ֆուտբոլիստներ ձեռք բերելու կամ նրանց հեռանալու վերաբերյալ որոշումներն ընդունվեն բացառապես մարզական հստակ չափանիշների հիման վրա՝ առանց ներքին խոչընդոտների։ Դա թույլ կտա պահպանել ակումբի բարձր հավակնությունները»,- նշվում է հրապարակման մեջ։

Ավելին, պորտուգալացին արդեն նոր աստղ է ընտրել «Ալ-Նասրի» համար։ Ռոնալդուն մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի համոզի Բրունու Ֆերնանդեշին լքել «Մանչեսթեր Յունայթեդն» ու տեղափոխվել սաուդական ակումբ։ Կրիշտիանուն մտադիր է օգտվել այն հանգամանքից, որ Ֆերնանդեշի և «կարմիր սատանաների» միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները մտել են փակուղի։

Հիշեցնենք, որ Բրունու Ֆերնանդեշի գործող համաձայնագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է ևս մեկ մրցաշրջանի համար։ Transfermarkt պորտալը 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ