Ներքին 1 ժամ առաջ - 22:56 22-07-2026

Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը, ով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, Oragir.News-ին ահազանգել է, որ իր նկատմամբ ապօրինի դատավճիռ է կայացվել, քանի որ իրեն դատել են կեղծ ցուցմունքների հիման վրա։

Մկրտչյանը տեղեկացրել է, որ ստիպված է դիմել ծայրահեղ քայլերի և այդ կերպ ցույց տալ, որ չի համակերպվելու դատարանի կայացրած վճռի հետ։

«Իմ բողոքը կապված է դատարանի ապօրինի վճռի հետ, որի հետ ես համաձայն չեմ։ Դատավճիռը կայացվել է կեղծ ցուցմունքների հիման վրա, դատավորի կողմից փաստերի լուրջ ուսումնասիրություն չի եղել։ Վարչապետը, որ ասում էր՝ դատական համակարգում կա մաֆիա, կան «վնգստացող» դատավորներ և այլն, այդ դատական մաֆիայի զոհն եմ ես։ Ես ի պաշտոնե մանկավարժական աշխատող եմ, այսինքն՝ գիտամանկավարժական գործունեություն ծավալող անձի դեմ առաջադրված մեղադրանքը չի կարող ձևակերպվել որպես կոռուպցիա։ Կարող էր ձևակերպվել խարդախություն, ապօրինի աշխատավարձ, բայց ոչ կոռուպցիա»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է դասախոսը։

Արթուր Մկրտչյանի համար զարմանալի է, թե ինչու է քննիչը հակված եղել հենց կաշառքի մեղադրանք առաջադրել։

«Ես չեմ հասկանում, թե ինչու քննչական մարմինը համառ կերպով կոռուպցիայի հոդվածը դրեց։ Միթե՞ այս երկրում քաղաքական շահը, քաղաքական հայացքը հիմք է, որ մարդը զրկվի արդար դատավարության իրավունքից։ Իմ պահանջը գլխավոր դատախազից այն է, որ վերաբացվի գործը, որովհետև իմ քաղաքական հայացքները ի՞նչ կապ ունեն։ Եթե հիմքը դա է, ապա շատ վատ է, որ քաղաքական հայացքի համար մարդուն սխալ հոդվածով են դատում։ Համաձայն չեմ այս դատավճռի հետ, այս դատավճռով ինձ դրդում են ծայրահեղ քայլերի, որին միանշանակ գնալու եմ։ Առաջին քայլս կարող է լինել հացադուլը, որը շատ օրինական է»,- շարունակել է նա։

Արթուր Մկրտչյանը հայտնել է, որ բողոքով դիմել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Ուզում եմ, որ օրինական ձևով իմ հարցին լուծում տան։ Ես չեմ ասում՝ ինձ ազատեք, այլ ասում եմ՝ արդար դատ ապահովեք։ Հայաստանում նման դեպքերը շատ են, բայց այսօր միայն Արթուր Մկրտչյանն է բանտում, այստեղ ես միտում եմ տեսնում։ Եթե միտում չկա, ուրեմն պետք է վերաբացեն այս գործը։ Քննիչը սխալ հոդված և սխալ որակում է տվել, իսկ դատավորը, դատախազը չեն ուզում դեմ գնալ այդ սխալին։ Կեղծ ցուցմունքներով կոռուպցիա են սարքում։ Շինծու գործերի վերջը ե՞րբ է գալու այս երկրում։ Ապօրինի աշխատավարձն ու կոռուպցիան տարբեր բաներ են։ Շինծու հոդված են դրել՝ աբսուրդի հասնող կեղծ ցուցմունքների հիման վրա։ Ասել են՝ ապրիլ ամսին ինձ փող են տվել, որ ես մայիսին կարողանամ լինել հանձնաժողովի անդամ։ Այսինքն՝ ենթադրությունների հիման վրա է, չկա որևէ ձայնագրություն»։

Նրա խոսքով՝ իրեն գաղտնալսել են 6 ամիս, բայց որպես այդպիսին՝ գաղտնազերծում չի եղել։ Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունիսի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ՇՊՀ տնտեսագիտական ամբիոնի վարիչ Ա. Մ.-ն 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում ուսանողներից կաշառքներ է ստացել։

Մասնավորապես՝ քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նա պահանջել և ստացել է 60.000-ից մինչև 340.000 դրամ գումարներ։

Ըստ նույն աղբյուրի՝ Արթուր Մկրտչյանը 19 ուսանողից կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Մկրտչյանն ընդունել էր մեղքը և տվել խոստովանական ցուցմունք։ Սակայն, չնայած առաջադրված մեղադրանքին, նա հետագայում ազատ էր արձակվել գրավի դիմաց և շարունակել զբաղեցնել ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը