Ներքին 2 ամիս առաջ - 16:00 22-07-2026

Նախկին ուսումնական շենքը և նախկին նախարարի ընտանեկան բիզնեսը

Երևանի Գլինկայի փողոցի 4 հասցեում գտնվող նախկին պետական տեխնիկումի հսկայական շենքն այսօր պատկանում է ԱԺ հետ կապերի գծով նախկին նախարար Արսեն Քամալյանի ընտանիքին։ Տեղեկությունների համաձայն՝ պետական երբեմնի այս գույքը տարիներ առաջ օտարվել է մոտավորապես 24 միլիոն դրամով, ինչը, ըստ մասնագիտական գնահատականների, տասնյակ անգամ ցածր է դրա իրական շուկայական արժեքից։

Պաշտոնական տվյալների համադրումը ցույց է տալիս, որ հսկայական մակերեսով պետական նախկին շենքն այսօր ամբողջությամբ ծառայում է մասնավոր ու հանրային գործառույթների, որոնք անմիջականորեն կապված են Քամալյան ընտանիքի անդամների հետ։

ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական տվյալներով՝ Գլինկայի 4 հասցեում գործում է «Երևան» նոտարական տարածքի նոտարական գրասենյակը: Գրասենյակի նոտարն է նախկին նախարարի դուստրը՝ Նոննա Արսենի Քամալյանը: Նույն տարածքում գործում է «Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական համալիր» ՍՊԸ մասնավոր դպրոցը։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական տվյալների՝ ընկերության իրական շահառուները հենց Քամալյան ընտանիքի անդամներն են։

Մասնավորապես՝ Լիանա Քամալյանը 1998 թվականից հանդիսանում է ընկերության ուղղակի մասնակից (20% բաժնեմասով) և իրականացնում է դրա ընթացիկ ղեկավարումը, իսկ նախկին նախարար Արսեն Քամալյանը 2022 թվականից ընկերությունում ունի 60% անուղղակի մասնակցություն։




Մամուլում ժամանակին հետաքննական հոդվածներ էին հրապարակվում հետաքննական լրատվամիջոցների կողմից, մեղադրանքներ հնչում, որ մի քանի հազար քառակուսի մետր տարածք ունեցող շենքը պետությունից օտարվել է շուրջ 24 միլիոն դրամով, ինչը, ըստ մասնագիտական գնահատականների, տասնյակ կամ հարյուրավոր անգամներ ցածր է եղել դրա իրական շուկայական արժեքից: Քննադատները մատնանշում էին այն հանգամանքը, որ Արսեն Քամալյանը պետական համակարգում զբաղեցրել է այլ բարձր պաշտոններ (այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեում), իսկ նրա ընտանիքն ունեցել է ազդեցիկ կապեր, մասնավորապես՝ կնոջ՝ Նաիրա Կուտոյանի եղբայրը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանն էր:

Թեև գործարքի ժամանակահատվածից անցել են տարիներ, այնուամենայնիվ հարցը արդիական է՝ արդյոք տվյալ գույքի օտարման գործընթացը չպե՞տք է դառնա ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ուսումնասիրության առարկա:

Oragir.News-ը չկարողացավ կապ հաստատել Արսեն Քամալյանի հետ։ Մասնավորապես, ցանկանում էինք ճշտել, թե ո՞ր թվականին և ի՞նչ իրավական հիմքերով է նրա ընտանիքը ձեռք բերել Գլինկայի 4 հասցեի շենքը, և ինչպե՞ս կմեկնաբանի պնդումները, որ գույքը վաճառվել է շուկայականից էականորեն ցածր գնով: Այնուամենայնիվ, լրատվամիջոցը պատրաստ է լսել Արսեն Քամալյանի պարզաբանումները և հրապարակել վերջինիս հակափաստարկները:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի