Ներքին 2 ամիս առաջ - 15:08 22-07-2026

«Խոսրովի անտառ»-ում իրականացվել են բեզոարյան այծերի ամենօրյա հաշվառումներ

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը հունիսի 30-ից հուլիսի 7-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել է բեզոարյան այծերի ամենօրյա հաշվառումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Հաշվառումների հիմնական նպատակն էր նախապես ընտրված հաշվառման տեղամասերում գրանցել բեզոարյան այծերի էգերի և ձագերի քանակը, ինչպես նաև դրանց հարաբերակցությունը։Ստացված տվյալները կամփոփվեն և կհամեմատվեն նույն տեղամասերում 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսվող հաջորդ հաշվառումների արդյունքների հետ, ինչը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ բեզոարյան այծի պոպուլյացիայի դինամիկան ընձառյուծի ապրելավայրերում։

2002 թվականից WWF Հայաստանը Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ներառում է ընձառյուծի և վերջինիս որսատեսակների մոնիթորինգը: Ծրագիրը ֆինանսավորվում է WWF Գերմանիայի և WWF Շվեյցարիայի կողմից»,–հայտնում են նախարարությունից:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր