Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 16:45 21-07-2026

Նարեկ Կարապետյանի օգնությունը՝ ստեփանավանցիներին

Անցած շաբաթ մենք Ստեփանավանում էինք, Ստեփանավանի այն գյուղերում, որտեղ ստացել ենք մեծ աջակցություն: Խնդրեցինք, որ գյուղացիները մեզ ասեն՝ ինչ գնենք այս տարածաշրջանի համար, ինչ անենք, որ իրենց կյանքը փոխվի: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Առաջին բանը, որ մեզնից ուզեցին, գյուղտեխնիկան է: Ասացին, որ գյուղտեխնիկան վարձում են այլ մարզերից, այդ իսկ պատճառով շատ թանկ է իրենց վրա նստում, նաև բերքի 20% կորուստ է տալիս տեխնիկան և ստիպված են լինում շատ թանկ վճարել գյուղտեխնիկայի համար։

Ի՞նչ ենք անելու մենք: Այս գեղեցկուհին շատ շուտով մեկնելու է Ստեփանավան՝ Գյուլագարակ, Կուրթան և տարածաշրջանում, բարեգործական հիմունքներով, մասնակցելու է գյուղատնտեսական աշխատանքներին, որի արդյունքում գյուղատնտեսները կկարողանան ունենալ էժան բերք, քիչ կորուստով բերք, իսկ մենք երջանիկ կլինենք, որ մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին այս տասնամյակներ տևող խնդիրը»,- նշել է Նարեկ Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ