Սպորտ 2 ամիս առաջ - 09:55 19-07-2026

RAF. Արսեն Հարությունյանի տպավորիչ «քամբեքը», Արման Ծառուկյանի առաջին պարտությունը

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տարել RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում։

ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած RAF 11 մրցաշարում Հարությունյանը մրցել է 19-ամյա ամերիկացի ըմբիշ Բեն Դավինոյի հետ ու հաղթել 6։5 հաշվով:

Գոտեմարտի ընթացքում Դավինոն հաղթելիս է եղել 5։0 հաշվով, սակայն 26-ամյա հայ ըմբիշը հասել է կամային հաղթանակի՝ վերջին միավորները վաստակելով վերջին վայրկյաններին։

RAF 11-ի գլխավոր մենամարտում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն անակնկալ պարտություն է կրել։

Հայ մարտիկը 3։5 հաշվով պարտվել է UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Քոլբի Քովինգթոնին։ 38-ամյա Քովինգթոնը նվաճել է RAF Crossover գոտին։

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը հունիսի 14-ին էր նորամուտը նշել RAF-ում՝ 14։4 հաշվով վստահ հաղթանակ տարնելով Պուերտո Ռիկոն ներկայացնող Կալեբ Սմիթի նկատմամբ։ Արման Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ ու կրեց առաջին պարտությունը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»