Սպորտ 4 ամիս առաջ - 19:22 16-06-2026

Ինչպես է Արման Ծառուկյանն արձագանքել Թոփուրիայի առաջին պարտությանն ու Գեյջիի տպավորիչ հաղթանակին

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որտեղ հետևում և արձագանքում է Ջասթին Գեյջիի և Իլիա Թոփուրիայի միջև կայացած տիտղոսային մենամարտին:

Գերսպասված դիմակայությունը կայացել է հունիսի 15-ին Վաշինգտոնում՝ «UFC White House - Freedom 250» մրցաշարի շրջանակում: Այն ավարտվել է ամերիկացի մարտիկի տպավորիչ հաղթանակով՝ տեխնիկական նոկաուտով:

Այսպիսով, Գեյջին դարձել է UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն։

Իլիա Թոփուրիայի համար Գեյջիից կրած այս պարտությունն առաջինն էր խառը մենամարտերի (MMA) իր պրոֆեսիոնալ կարիերայում: Ջասթին Գեյջին, իր հերթին, կարողացավ միայն երրորդ փորձից նվաճել UFC-ի թեթև քաշային կարգի կանոնավոր չեմպիոնի բաղձալի տիտղոսը:

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում