Արտաքին 3 ամիս առաջ - 17:22 18-07-2026

Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը

Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, հաստատել է Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբ-Աբադին։

Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ իրանական բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հուլիսի 15-ին հայտարարել է, որ Թեհրանը իմաստ չի տեսնում պահպանել ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը, եթե այն չի իրականացվում։

«Մենք նաև դադարեցրել ենք մեր սեփական պարտավորությունների կատարումը և ներկայումս չենք կատարում դրանք՝ զբաղված լինելով ազգային պաշտպանության հարցերով», – ասել է Ղարիբ-Աբադին, ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության։

Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Սակայն, հուլիսի 8-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա եղել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ