Ներքին 4 տարի առաջ - 10:50 16-11-2021

Կապան-Ճակատեն ճանապարհը վաղուց էր առանձին հուշագրով հանձնվել թշնամուն

Կապան-Ճակատեն ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու մասին Ազգային ժողովի ամբիոնից դեռ վաղուց էր բարձրաձայնվել։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը 2021 թվականի օգոստոսի 26-ին ԱԺ նիստում հայտարարեց, որ ոչ միայն Գորիս-Կապան միջպետական ճանապարհն է հուշագրով հանձնվել թշնամուն, այլև Կապան-Ճակատեն ճանապարհը։

«Ուզում եմ հիշեցնել, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհն այս իշխանությունը բոլորիս թիկունքում առանձին հուշագրով ստորագրել է և հանձնել թշնամուն՝ աելով, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել էր պատգամավորը։

Այսօր Աննա Գրիգորյանի ասածներն իրականություն դարձան՝ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներն այլևս մերը չեն, այն հանձնվել է Ադրբեջանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե այդ ճանապարհը իրենք տվել են, որպեսզի դրա փոխարեն Սյունիքով միջանցք չտան Ադրբեջանին։ Բայց, արի ու տես, որ այդ ճանապարհը դեռ ամիսներ առաջ էր առանձին հուշագրով հանձնվել Ադրբեջանին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը