3 բանկ հետաձգել է 230 հաճախորդի վարկային պարտավորությունների կատարումը. ԿԲ նախագահ
copy image url

3 բանկ հետաձգել է 230 հաճախորդի վարկային պարտավորությունների կատարումը. ԿԲ նախագահ

Ներքին 4 օր առաջ - 19:09 10-06-2025
Հայաստանյան առևտրային բանկերը զեղծարարության զոհ դարձած վարկառուների պարտավորությունների կատարման համար շուտով նոր հայտարարությամբ հանդես կգան։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն իրազեկեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց` բանկերը նախապես հատարարել էին, որ վարկային պարտավորությունների կատարումը հետաձգում են 3–5 տարով, սակայն հիմա կհայտարարեն, որ կսպասեն մինչև դատարանի որոշման հրապարակմանը։

«Բանկերը կհայտարարեն, որ պարտավորությունների 3–5 տարվա հետաձգումը երկարաձգվում է մինչև հաճախորդի քեյսի ամբողջական քննություն։ Այսինքն` բանկերը կսպասեն այնքան, մինչև կլինի դատարանի որոշում, և եթե արդյունքում պարզվի, որ բանկն է մեղավոր, ապա նա ամբողջովին կկոմպենսացնի հաճախորդի գումարը, իսկ եթե հաճախորդի մեղավորությունը կապացուցվի, ապա նա կմարի վարկի գումարը»,– ընդգծեց Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ 3 բանկերի կողմից հետաձգվել է 230 հաճախորդի վարկային պարտավորություն։ Իսկ ընդհանուր առմամբ` 2025 թ. 1–ին եռամսյակի տվյալներով` կա զեղծարարության զոհ դարձած մոտ 408 քաղաքացի, սակայն այս թիվն էլ հստակ չէ, քանի որ կան քեյսեր, որոնք դեռ իրավապահ մարմիններ ուսումնասիրում են։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպքերի ճնշող մեծամասնությունը կա՛մ խաբեության զոհ են դարձել, կա՛մ ինքնուրույն են տրամադրել իրենց խիստ անձնական տվյալները, այն ինֆորմացիան, որ չէր կարելի 3–րդ կողմին տրամադրել։ Մեր օրերում մարդիկ ոչ միայն իրենց ֆիզիկական գույքի պահպանմանը պետք է ուշադիր լինեն, այլև վիրտուալ տիրույթում իրենց տրամադրված միջոցներին»,– ընդգծեց ԿԲ նախագահը։

Նա նշեց, որ հիմա կա խաբեության մեկ այլ տեսակ, երբ զանգահարում են, ներկայանում որպես այս կամ այն բջջային օպերատորի ներկայացուցիչ, ասում, որ ուզում են կարգավորել քաղաքացու համար 5G ինտերնետ ցանց, ապա բջջային հեռախոսին ուղարկում հաղորդագրություն։

«Քաղաքացին, երբ սեղմում է այդ հաղորդագրության վրա, զեղծարարներն անմիջապես ստանում են կոդ, որի միջոցով մուտք են գործում քաղաքացու բանկային հավելված, և այս պարագայում արդեն որևէ մեկը չի կարող կանխարգելել որևէ բան։ Այդ տեսանկյունից ես ձեզ խնդրում եմ` որևէ մեկին մի տվեք որևէ տվյալ, եթե համոզված չեք, որ դա բանկի կամ բջջային օպերատորի աշխատակից է. անջատեք հեռախոսն ու ինքներդ զանգեք օպերատորին կամ բանկին ու ճշտեք։ Մենք համատեղ պետք է պայքարեն խարդախության դեմ»,– վստահեցրեց Գալստյանը։

Ըստ նրա` լավ նորությունն այն է, որ խարդախության դեպքերի ծավալը գնալով նվազում է, քանի որ բանկերի հետ ԿԲ–ն պաշտպանության հետ կապված որոշակի գործողություն է իրականացրել։

«Եթե դեպքեր են եղել, երբ մեղավորությունը բանկինն է եղել, օրինակ` քաղաքացին զանգել է բանկ` ճշտելու համար, սակայն աշխատակիցը զանգերին չի պատասխանել, կամ բանկային պրոդուկտի արդյունքում եղել է բագ, որը զեղծարարների կողմից օգտագործվել է, այս դեպքերում բանկերը միանգամից գումարը մարդուն վերադարձրել են»,- վստահեցրեց Գալստյանը։

ԿԲ նախագահը նշեց նաև, որ շարունակում են ուսումնասիրություններն ու բանկերի հետ աշխատանքը` համակարգն էլ ավելի հուսալի դարձելու համար։

Ամենից շատ դիտված

23:42 Իրանը առաջիկա ժամերին կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. իրանական բանակ
17:50 Էսօր ամենաքիչը 300 դրամի խաբեցին ինձ. Ռուզաննա Խաչատրյան
12:40 Ինչպե՞ս է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում գտնվել է մանկապղծության մեջ մեղադրվող անձ. Մուրազին՝ Աննա Հակոբյանին
22:30 Աննա Հակոբյանը համար առաջին անբարոյականն է Հայաստանում․ հարցում
23:25 Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի օդանավակայանում ապահովված է բոլոր ուղևորների, այդ թվում՝ ծագումով հայերի անվտանգությունը
16:23 Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք. Ալեն Սիմոնյան
11:12 Նեթանյահուն կոչով դիմել է Իրանի ժողովրդին
23:08 «Խիստ պատիժ». ռազմական օպերացիա՝ Իսրայելի դեմ. Իրանն արձակել է հարյուրավոր հրթիռներ
12:55 7-ամյա Դավիթ Սաղումյանը մաթեմատիկայի օլիմպիադայում զբաղեցրել է 1-ին տեղը
21:52 Իրաքի դեմ պատերազմից ի վեր Իրանը երբեք նման զանգվածային գրոհի չի ենթարկվել