Մամուլ 3 ամիս առաջ - 08:55 16-07-2026

Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին ընտրում է ոչ թե ԱԺ ՔՊ խմբակցությունը, ինչպես եղել է առաջ, այլ՝ վարչությունը, ինչը նշանակում է, որ ընտրությունը ձեւական է՝ Փաշինյանի հրահանգն են դակում, բայց «ուսապարկերը» համաձայնել են ժողովրդավարության իմիտացիա ստեղծել եւ թեկնածություններ առաջադրել։ ՔՊ-ում կարծում են, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջադրված 4 թեկնածուներից Սասուն Միքայելյանն է անցնելու՝ Փաշինյանը նրան բերում է իր ձեռքի տակ, որ հարկ եղած դեպքում մի sms-ով ազատվի նրանից։ Իսկ կրթության, գիտության հանձնաժողովը եթե ընդդիմությանը չանցնի, ապա սորոսական Թագուհի Ղազարյանին կընտրեն, թեպետ նա 2 մրցակից ունի՝ գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Կոջոյանի դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը: Իսկ տարածքային հանձնաժողովը կտան ոչ թե Գարիկ Սարգսյանին, այլ Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանին։

Ինտրիգը թերեւս առողջապահության հանձնաժողովն է։ Հայտ են ներկայացրել Լուսինե Բադալյանը` Լուլուն, վարչության անդամ Ալխաս Ղազարյանը եւ Տրդատ Սարգսյանը, որն ամիսներ առաջ Վանիկ Օհանյանի հետ պայքարում էր այդ պաշտոնի համար, բայց պարտվեց։ Տրդատն էլ թեեւ Սուրեն Պապիկյանի սանիկն է, նա է փորձում սանիկին օգնել, բայց մեկը լինի, իր համար բարեխոսի` իր գործերն էլ լավ չեն: Ասում են՝ եթե Տրդատը հաղթի, հնարավոր է այս հանձնաժողովը հանձնեն ընդդիմությանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում