Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 22:12 26-07-2021

Տիգրան Ավինյանը և Արարատ Միրզոյանը շարունակելու են իրենց գործունեությունը ՔՊ վարչությունում

«Թե՛ պարոն Ավինյանը, թե՛ պարոն Միրզոյանը ՔՊ-ի հիմնադիր անդամներ են, վարչության անդամներ են և շարունակելու են իրենց գործունեությունը ՔՊ վարչությունում որպես ակտիվ կուսակցական»,- այդ մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նորընտիր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պաշտոն են զբաղեցնելու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու ԱԺ արդեն նախկին նախագահ Արարատ Միրզոյանը։ Սիմոնյանի խոսքերով՝ այս պահին որևէ բան չի կարող ասել։

Ինչ վերաբերում է կառավարության կազմին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Կառավարության կազմի հետ կապված որևէ բան հիմա ասել չեմ կարող: Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված որևէ տեղեկություն չունեմ»:

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում