Մամուլ 3 ամիս առաջ - 08:53 16-07-2026

Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները շարունակում են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։ Նախօրեին ներկայացրեց Արթուր Դանիելյանը` արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի որդին, որն ԱԺ անցած 29 թեկնածուներից մեկն է:

Մեզ վստահեցրին, որ որոշումն անձնական է, գաղափարական տարաձայնություններ չկան, նա կողմ է մանդատները վերցնելուն։ Մեր տեղեկություններով, վերջնական որոշում չունեն ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանն ու Լիլիա Շուշանյանը: Մելոյանը հանգստի է մեկնել, ասում են՝ գալուն պես դիմում կներկայացնի, նրա որոշումն էլ է անձնական, ասում են` փաստաբան ամուսինն է դեմ։

Ինչպես մանդատների, այնպես էլ ԱԺ ղեկավար պաշտոնների հարցում «Ուժեղ Հայաստանում» միակարծություն չկա` ոմանք կողմ են հանձնաժողովների նախագահների եւ փոխխոսնակի պաշտոնները վերցնելուն: Ոմանք դեմ են՝ փաստարկելով, որ այդ պաշտոնները որեւէ առավելություն չեն տալիս: Իսկ եթե անգամ հանձնաժողովների նախագահությունը վերցնում են, ԱԺ փոխխոսնակինը չպետք է վերցնեն։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում