Ներքին 4 տարի առաջ - 16:28 04-05-2022

Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։

Պաշտպանները որպես ինքնաբացարկի հիմք են ներկայացնում այն, որ այս քրեական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից ձեռքով, որով, ըստ նրանց, չի պահպանվել օբյեկտիվությունը․ «Դուք որեւէ կերպ չփարատեցիք այն օբյեկտիվ կասկածները, որ չեք հանդիսանում օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ մի փաստաթուղթ վկայակոչեցիք, որի համաձայն՝ պտիչկա կոչվածով դատարանի նախագահը որոշել է, որ Երեւան քաղաքի բոլոր դատավորներից պետք է հենց Դուք քննեք այս քրեական գործը։ Նաեւ ողջամիտ միջոցներ չձեռնարկեցիք, որպեսզի պարզեք, թե իրականում կա՞ն այդ փաստարկները հերքող ինչ-որ տվյալներ։ Ինչո՞ւ, քանի որ Դուք շատ լավ գիտեք, քաջատեղյակ եք, որովհետեւ իրականում օրենքի հիման վրա ստեղծված դատարան չեք»,- հայտարարեց պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նաեւ նշեց, որ այս քրեական գործը հատուկ է մակագրվել դատավոր Մարտիրոսյանին. «Քանի որ դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման կարգը չի պահպանվել, ուստի կրկին ակնհայտ է, որ չեն ապահովվել Աղվան Հովսեփյանի իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավունքը, օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ դատարանի կողմից գործի՝ արդարացի քննության իրավունքը»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում