Մամուլ 3 ամիս առաջ - 08:58 09-07-2026

Քոչարյանն ու թիմը դեմ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մանդատները վերցնելու հետ կապված՝ խորհրդարան անցած ուժերի հայտարարությունից հետո ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր դաշտում դիրքավորվածներից ոմանք գրոհ են սկսել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանի դեմ՝ պահանջելով հրաժարվել մանդատից, քանի որ ընտրություններից ամիսներ առաջ՝ փետրվարի 3-ին, հարցազրույցներից մեկում նա ասել էր. «Եթե ես մասնակցեմ ընտրություններին եւ ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, մանդատից կհրաժարվեմ»։

Հիմա ընդդիմադիր եւ իշխանական որոշ շրջանակներ կառչել են այս արտահայտությունից եւ փորձում են «թասիբի գցել» նրան, որ մանդատը չվերցնի: Իշխանությանը պետք է, որ փորձառու եւ գրագետ օրենսդիրի փոխարեն ԱԺ գնա անփորձ մեկը, որ մի ընդդիմախոս պակաս ունենան: Ընդդիմադիր այն շրջանակները, որոնք դուրս են մնացել ԱԺ-ից, յուրաքանչյուր մանդատավորի դեմ են մարտեր մղում:

Մենք տեղեկացանք, որ դաշինքում քննարկվել է հարցը, ե՛ւ թիմը, ե՛ւ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը դեմ են եղել Վարդանյանի՝ մանդատը վայր դնելուն` այն պատճառաբանությամբ, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը նոր է սկսվում, եւ Վարդանյանը չպետք է տրվի ոմանց սադրիչ կոչերին: Նաեւ այն պատճառով, որ այս խորհրդարանում ընդդիմությունը հիմնականում անփորձ պատգամավորներից է կազմված, ինչը մեծացնում է փորձառու գործիչների կարիքը։

Ի դեպ, լուրեր կան, որ որպես «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանին են տեսնում»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում