Մամուլ 5 տարի առաջ - 08:28 13-05-2021

Ռոբերտ Քոչարյանն առանձնակի բծախնդրությամբ է կազմում նախընտրական ցուցակը. Հրապարակ

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակը հեշտությամբ չի ձևավորվում։ Թեև բոլոր ուժերի համար էլ ամենաբարդը ցուցակների հարցն է լինելու՝ ինչպես ընտրել մրցունակ տասնյակ, չնեղացնելով թիմակիցներին։ Թերթի տեղեկություններով, Քոչարյանն առանձնակի բծախնդրությամբ է վերաբերվում իր դաշինքի ցուցակին, և հատկապես բարդ է ցուցակի կին թեկնածուների հարցը։

Ըստ օրենքի՝ ցուցակում ամեն երրորդը պետք է կին լինի։ Իսկ ակտիվ կանայք շատ չեն։ Եթե սկզբում խոսում էին, որ առաջին կինը լինելու է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ապա՝ 5-րդ ալիքի մեկնաբան Ագնեսա Խամոյանը, հիմա, ըստ լուրերի, ցուցակը կազմողը մտքափոխվել է, և առաջին կին թեկնածուն, այս պահի դրությամբ, նախկին պատգամավոր, Քոչարյանի հավատարիմ զինակից Էլինար Վարդանյանն է, երկրորդը՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, երրորդը կլինի դաշինքի մաս կազմող Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Իմ քայլի» նախկին պատգամավոր, այժմ՝ անկախ, սյունեցի Աննա Գրիգորյանը։ Շեմն անցնելու շանս ունեցող քաղաքական ուժերի լիդերները հասկանում են, որ հարկավոր են ուժեղ, պատրաստված, փորձառու քաղաքական գործիչներ, բայց տարբեր ճնշումներն ու բամբասանքներն իրենց դերը խաղում են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան