Մամուլ 4 տարի առաջ - 08:17 14-05-2022

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մենք գրել էինք, որ քանի դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել եւ ասպարեզը չեն զիջել իրենց շրջանակից դուրս մի անձի` վարչապետի թեկնածուին, շարժումը նոր թափ չի ստանա։ Տեղեկացանք, որ նախօրեի ուշ երեկոյան Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը հանդիպել են եւ երկար զրուցել պայքարի հետագա ընթացքի մասին։

Թե ինչ են պայմանավորվել երկու նախկին կամ ներկա զինակիցները, նրանց թիմերում անտեղյակ էին։ Ոմանց կարծիքով՝ հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ: Ոմանք դրա ապացույցն էին համարում Արթուր Վանեցյանի՝ նախօրեին հնչեցրած որոշ խոսքեր, մասնավորապես` Արման Թաթոյանին ուղղված խոսքը՝ եթե նա ուզում է քաղաքականությամբ զբաղվել, պետք է գա Ֆրանսիայի հրապարակ կամ որեւէ այլ տեղից սկսի գործունեությունը` հաստատելով կամ հերքելով իր հավակնությունները։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների