Մամուլ 3 ամիս առաջ - 08:56 09-07-2026

ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանական կուլիսներում մտահոգված քննարկում են Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը։ Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում անցկացված միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու մեկնած Նիկոլ Փաշինյանը, որն ինքն էր նախաձեռնել այդ այցը, մեր տեղեկություններով, չի կարողացել համոզել Մոսկվային եւ կատարել իր հրապարակային խոստումը` լուծել արտահանումների հարցը:

Հիշենք, որ ընտրություններից առաջ նա խրոխտ խոստանում էր, թե կգնա Մոսկվա, եւ մի քանի օրում բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն։ Փաշինյանը գնաց Մոսկվա, սակայն որեւէ հարց, հատկապես արտահանումների հետ կապված, լուծում չի ստացել: Ռուսական կողմը սառնասրտորեն լսել է նրան եւ կրկնել նախորդ պատասխանները` ձեր ապրանքները չեն համապատասխանում մեր շուկային: Մինչդեռ իրականում պարզ է, որ Փաշինյանին մղում են՝ հստակ ընտրություն կատարել ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ։

Նրանց անգամ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը չի հետաքրքրում: Պահանջը մեկն է` հրաժարվել ԹՐԻՓՓ-ից եւ «ԵՄ-ի հետ խաղեր չտալ»»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի