Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:44 22-11-2022

Նա սթափ մտքեր էր արտահայտում, նրա պահանջը մեկն էր․ Արթուր Գևորգյանը՝ Գյումրիում ինքնահրկիզված երիտասարդի մասին

Ինչպես հայտնի է, այսօր մի երիտասարդ բողոքի ցույց էր անում Գյումրու Թատերական հրապարակի եղևնիներից մեկի վրա։ Նա բարձրացել էր ծառին և սպառնում էր ինքնասպանություն գործել։

Oragir.News-ի հետ զրույցում քանդակագործ, Գյումրիի քանդակագործության ազգային թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը պատմեց, որ ինքն ակադեմիայում է եղել, երբ տեղեկացել է դեպքի մասին ու շտապել է հրապարակ։

«Հայաստանի համար արտառոց էր, որ մարդը բարձանում է ծառի վրա և հնչեցնում պահանջներ։ Պահանջները ինչ-որ բանի մասին չէին, նա խոսում է այն մասին, որ երկիրը քայքայվել է, հայրենիքը վտանգի մեջ է, Պերմյակովից էր խոսում, ասում էր՝ մենք ապրում ենք ստամոքսի համար։ Չնայած որևէ հստակ պահանջ չէր ձևակերպում, սակայն նրա խոսքը շատ կապակցված էր ու հստակ։ Իհարկե, այդ պահին խնդիր կար հասկանալու, թե արդյոք այս մարդն ադեկվատ է, ակնհայտ էր, որ պահանջ չունենալով հանդերձ՝ սթափ մտքեր էր արտահայտում ու սթափ ձևակերպումներ հնչեցնում, չնայած որ որևէ վերջնական պահանջ չէր ձևակերպում։ Նա հուզված էր, տագնապած, ահաբեկված։ Միաժամանակ, իր արարքը լավ պլանավորել էր։ Իր մոտ ուսապարկ ուներ, տաք հագնված էր, մեջը նաև սրվակ ուներ, որը, իր խոսքով, թույն էր, բայց հետո պարզվեց՝ դրա մեջ բենզին էր՝ ինքնահրկիզման համար։ Նա նաև եղան էր կապել մարմնին, որի սուր կողմերը ուղղված էին իրեն։ Այսինքն՝ իրեն ծառից իջեցնելու ցանկացած փորձ կարող էր իր կյանքի համար վտանգավոր լինել։ Նրա պահնջը մեկն էր՝ «լսեք ինձ», «համոզեք ինձ», «բացատրեք՝ ես սխալ եմ թե ճիշտ»։ Խոսքը ոչ թե քաղաքական, կենցաղային պահանջի մասին էր, այլև մարդը ահաբեկված էր, տագնապած, աֆեկտիվ, հուզական վիճակի էր հասել, ինչն էլ հանգեցրել էր այս արարքին»։

Գևորգյանն ասաց, որ փորձել է զրուցել երիտասարդի հետ։

«Ասացի, որ իշխանամետ չեմ, ընդդիմադիր եմ, քանդակագործ եմ, ասացի, որ իջնի մամլո ասուլիս կազմակերպենք, կամ լայվ միացնեմ՝ խոսենք, եթե խոսելու անհրաժեշտություն ունի։ Չստացվեց, որպեսզի ավելի շատ թողնեմ, որ պատասխանատուներն իրենց գործն անեն, մի կողմ քաշվեցի։ Հոգեկան խնդիրների մասին չեմ խոսել, ամեն դեպքում՝ նա ուներ շարակցված, ադեկվատ խոսք, հետևողականություն իր արարքի մեջ։ Հետաքրքրիր է, որ չկար քաղաքական կամ հոգեկան սուր խզման նշան կամ քաղաքական սուր արտահայտված ասելիք, որից ելնելով՝ կարող էինք ասել, որ մարդը մտասևեռվել է։ Նա ընդհանուր իրավիճակից ներշնչված, չպաշտպանված անձի տպավորություն էր թողնում»։

Նրա դիտարկմամբ՝ այս դեպքը գալիս է վերահաստատելու, որ հանրային երկխոսության, ինքնարտահայտման պահանջ կա հանրության մոտ։

«Այս ամբողջի մեջ վերջին դեր չի խաղում Հայաստանում վերջին 5 տարիների պառակտումները և բաժանարարները հանրության տարբեր շերտերի մոտ։ Այն, ինչ կատարվում է հիմա, ակնհայտ է դարձնում, որ հասարակության մեջ գոյություն ունի լուրջ խզում, և այդ խզումը բերելու է տարբեր որակի մարդկանց կողմից տարբեր դրսևորումների։ Երկու շաբաթ էլ չի անցել․ Շիրակի մարզում ունեցել ենք հանրությանը ցնցած մեկ այլ դեպք, երբ մորն ու երկու երեխաներին դաժանաբար սպանել էին իրենց տան մեջ։ Այսինքն՝ հասարակության ներսում հարաբերվելու, շփվելու ուղիները քայքայված են, և մենք ապրում եք մեր ներհասարակական խորը ճգնաժամերից մեկը»։

Հիշեցնենք, որ երիտասարդը վայր էր իջել ծառից ու կայծակնային արագությամբ իր մոտ եղած բենզինով ինքնահրկիզվել։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել