Ներքին 4 ամիս առաջ - 14:56 06-07-2026

«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ

«Արարատցեմենտ» գործարանում քննչական գործողություններն ավարտվել են, ՔԿ աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են։ «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին հայտնել է գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Ինչպես հայտնի է, վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում, այդ թվում՝ «Օլիմպավան» մարզաառողջարանային համալիրում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու, օղու կոմբինատում, հյուրանոցներում, «Արարատցեմենտ» գործարանում և այլն։

ՔԿ-ից հայտնում են, որ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

«Առավոտյան մոտավորապես 7։30 միանգամից լայնածավալ «գրոհել են»՝ անգամ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ուժ գործադրելով, սպառնալով, թե կձերբակալեն և այլն։ Գործարանը հերթափոխով է աշխատում․ տեղում գտնվող աշխատակիցներին հանել են, իսկ հերթափոխն ընդունող աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել՝ պարալիզացնելով 1000-ից ավելի աշխատակից ունեցող գործարանի աշխատանքը»,- պատմել է Արտյոմ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ՔԿ աշխատակիցները ներկայացրել են դատարանի որոշում, որում, սակայն, նշված է եղել, թե աշխատասենյակներում, հարակից տարածքներում խուզարկությունն արգելվում է։

«Երբ մատնանշեցինք այդ հատվածը, իրենց պատասխանն այն էր, թե մենք մեր գործողություններն ենք անում. գնացեք, բողոքեք»,- նշել է Պողոսյանը։

Ըստ նրա՝ այս պահին հսկայական վնասներ են հասցվում գործարանի աշխատանքին։

Առաջնահերթ 1000-ից ավելի աշխատակիցների վարձատրության հարցն է։ Ցեմետի բարձումն է դադարեցվել, ինչի հետևանքով, Պողոսյանի խոսքով, երկրում կատարվող շինարարական աշխատանքները ևս կարող են կոլապսի ենթարկվել։

ՔԿ աշխատակիցներն արդեն հեռացել են։ Պողոսյանի խոսքով՝ գործարանից ոչինչ չի առգրավվել, սակայն անհասկանալի է, թե ինչպես է գործարանն աշխատելու կապարակնքված դռների պայմաններում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում