Արտաքին 3 ամիս առաջ - 17:39 03-07-2026

Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման

Դատարանը 25 տարվա ազատազրկման է դատապարտել Մարգարիտա Սիմոնյանի սպանության փորձի համար մեղադրվողը Միխայիլ Բալաշովին։ Հայտնում է Ռիա Նովոստին:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ ՆԳՆ և Քննչական կոմիտեի հետ համատեղ կանխվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия сегодня» մեդիա խմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանության նախապատրաստումը։

Ըստ ԱԴԾ-ի՝ նախատեսվում էր նաև լրագրող Քսենիա Սոբչակի սպանությունը։
Մոսկվայում և Ռյազանի մարզում ձերբակալվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամներ, որոնք, ըստ իրավապահների, հետախուզություն էին իրականացրել Սիմոնյանի և Սոբչակի աշխատանքի ու բնակության հասցեների վերաբերյալ։

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել և առգրավվել են «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ փամփուշտներով, ռետինե մահակներ, դանակներ, կաստետներ և ձեռնաշղթաներ։

ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածները խոստովանել են, որ մահափորձերը նախապատրաստում էին Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՍԲՈւ) հանձնարարությամբ՝ յուրաքանչյուր սպանության դիմաց խոստացված 1,5 միլիոն ռուբլի վարձատրության դիմաց։

Հիշեցնենք, որ ըստ դատական նյութերի՝ 2022 թվականին Բալաշովը Մոսկվայում ստեղծել էր ազգայնականների խումբ: Մեկ տարուց քիչ ժամանակահատվածում խմբի անդամները, որոնց թվում եղել են նաև անչափահասներ, իրականացրել են վեց հարձակում միգրանտների և ԼԳԲՏ* համայնքի ներկայացուցիչների նկատմամբ՝ տեսանյութերը հրապարակելով համացանցում՝ ծայրահեղական գաղափարներ քարոզելու նպատակով։

Ռուսաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ ոչ ուշ, քան 2023 թվականի հունիսի 16-ին, չպարզված անձինք Բալաշովին առաջարկել են 50 հազար ԱՄՆ դոլարի դիմաց սպանել Մարգարիտա Սիմոնյանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը