Մամուլ 2 ամիս առաջ - 08:32 03-07-2026

Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի 3 անդամի ընտրությունն է։ Մինչ օրենքում փոփոխությունները, հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամից, բայց քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացրին է երեքով՝ հինգը վեցի հարաբերակցությամբ։ Թափուր 3 տեղի համար 7 թեկնածու է առաջադրվել՝ դատավոր Արմինե Թումասյանը, վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոմիտե»-ի ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը` «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ից, եւ ոմն Արտակ Մկրտչյան։

Այսօրվա ընտրությունից հաշված օրեր առաջ պարզվում է՝ Հանրայինը կանչել է Լուսինե Հակոբյանին եւ հարցազրույց վարել, որում թեկնածուն չի շրջանցել նաեւ դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի թեման։ Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, վրդովմունք է առաջացրել ոչ միայն նրա մրցակիցների շրջանում, որոնք կարծում են, որ այդպիսով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել իրենց համար, այլեւ՝ հանձնաժողովի անդամներին ընտրող անկախ դատավորների շրջանում։

Մեզ ասացին, որ այս փաստը, ըստ էության, մեսիջ է դատավորներին, թե ում է տեսնում Փաշինյանն այդ հանձնաժողովի թափուր տեղերից մեկում։ Ակնհայտ է, որ դատական համակարգը կառավարելու, յուրայիններին ամեն տեղ խցկելու փորձեր են արվում:

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
21:00 Հայկական ֆենոմենը պիտի բացահայտեինք ու դարձնեինք պետական քաղաքականություն. Հրանտ Խաչատրյան