Oragir.News-ի տեղեկություններով` ձերբակալվել է լրագրող, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը։
Oragir.News-ի տեղեկություններով` Վիրաբյանին ձերբակալելիս նրան պատշաճ չի պարզաբանվել, թե ի՞նչ պատճառով է ազատությունից զրկվում և ի՞նչ հիմքով է ձերբակալվում։
Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Հասմիկ Վիրաբյանի մորից` Շողիկ Մխիթարյանից, բայց նա հայտարարեց, որ տեղյակ չէ ինչի է համար են ձերբակալել։
ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հ.Վ.-ն ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։
Նշենք, որ Հասմիկ Վիրաբյանը այս պահին գտնվում է ՔՈԿՎ Շիրակի մարզային վարչությունում, ինչից հետո տեղափոխվելու է ՔԿ-ի Շիրակի մարզային վարչություն։ Հասմիկ Վիրաբյանի տնային կալանքի խափանման միջոցը դեկտեմբերին էր վերացել։
Անահիտ Չալիկյան