Ուղիղ եթեր
Սպորտ 3 ամիս առաջ - 18:38 26-06-2026

Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկներ Մայք Թայսոնի և Ֆլոյդ Մեյվեզերի միջև ցուցադրական մենամարտը կարող է կայանալ սեպտեմբերի վերջին։

Այս մասին հայտնել է CSI փրոմոութերական ընկերության իրավաբան Ջադ Բերնշտեյնը։

Ավելի վաղ CSI-ը դատական հայց էր ներկայացրել Մեյվեզերի դեմ՝ պնդելով, որ բռնցքամարտիկին վճարել է 4,65 միլիոն դոլար կանխավճար՝ Թայսոնի և Մենի Պակյաոյի դեմ նրա մենամարտերի կազմակերպման բացառիկ իրավունքների համար։ Սակայն Ֆլոյդը հունիսի 27-ին մենամարտ է նշանակել հայտնի քիքբռնցքամարտիկ Մայք Զամբիդիսի հետ, ինչը հանդիսանում է պայմանագրի կոպիտ խախտում։

Հունիսի 25-ին Նյու Յորքում կայացել է բանավոր լսում՝ Մեյվեզեր-Զամբիդիս մենամարտի անցկացումը դատական կարգով արգելելու վերաբերյալ։ Լսումների ընթացքում CSI-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թայսոն – Մեյվեզեր մենամարտի նախնական ամսաթիվը սեպտեմբերի 26-ն է, իսկ Մեյվեզերի և Պակյաոյի միջև դիմակայությունը կարող է կայանալ հաջորդ տարվա հունվարին։

Հիշեցնենք, որ Մայք Թայսոնը վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2024 թվականի նոյեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով բլոգեր-բռնցքամարտիկ Ջեյք Փոլին։ Թայսոնի ակտիվում կա 50 հաղթանակ (44-ը՝ նոկաուտով) և 7 պարտություն։

Ֆլոյդ Մեյվեզերն իր վերջին մենամարտը անցկացրել է 2024 թվականի օգոստոսին՝ մրցելով Ջոն Գոտի երրորդի հետ։ Այդ դիմակայությունում հաղթող չէր գրանցվել, քանի որ այն կրում էր ցուցադրական բնույթ և հաղթանակ կարող էր արձանագրվել միայն նոկաուտի դեպքում։ Անպարտելի Ֆլոյդի հաշվին գրանցված է 50 պաշտոնական հաղթանակ (27-ը՝ նոկաուտով)։

Armsport

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով